Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ոմանք շախմատային խաղի իմիտացիա են անում, ոմանք էլ շախմատ խաղալ չգիտեն

Ոմանք շախմատային խաղի իմիտացիա են անում, ոմանք էլ շախմատ խաղալ չգիտեն
14.02.2025 | 10:58

Միջպետական ու միջազգային հարաբերություններում ամենակարևոր պարամետրերը աշխարհաքաղաքական միավորների ազդեցիկության ու ազդեցության սֆերաների իրական չափերն են, քանի որ տարբեր բնույթի իներցիաների, թյուրիմացությունների ու սխալների պատճառով կան նաև այդ մեծությունների թվացյալ չափերը:

Աշխարհաքաղաքական պիկային լարվածությունների ժամանակ, երբ հակամարտության կողմերը ստիպված ցույց են տալիս իրենց մերկապարանոց ուժն ու հզորությունը, հարմար առիթ է ստեղծվում նրանց իրական ուժն ու ազդեցիկությունը գնահատելու կամ պարզապես չափելու համար:

Այս իմաստով խիստ բնութագրական են ուկրաինական կոնֆլիկտի շուրջ ծավալվող իրադարձությունները, որոնք իրենց տաք փուլից սառը փուլին անցնելու նշաններ են ցույց տալիս:

Այս առումով հատկանշական է Թրամփի մեկուկես ժամանոց հեռախոսազրույցը Պուտինի հետ, որն իր դրական արդյունքներով հանդերձ, ցույց է տալիս, որ կողմերի տեսանկյունից և, առաջին հերթին Թրամփի տեսանկյունից, նման բանակցությունները պետք է տարվեն առանց Եվրոպայի և Ուկրաինայի մասնակցության:

Այն հերթապահ պնդումը, որ առդյունքների մասին ուկրաինական կողմին տեղյակ կպահեն, հարցի բուն դրվածքը չի փոխում, առավել ևս, որ նույնիսկ չի էլ նշվում ԵՄ-ին ինֆորմացիա տալու մասին:

Ավելին, ենթադրվում է, որ այդ բանակցությունները պետք է լինեն երկկողմանի և առանց գլոբալ բնույթի որևէ այլ ուժի մասնակցության:

Բանակցությունները դեռևս սաղմնային վիճակում են, և դեռ շատ բան կարող է փոխվել, բայց եղած ինֆորմացիան բավական է առկա աշխարհաքաղաքական ուժերի ազդեցիկության չափի մասին պատկերացումներ կազմելու և, որ շատ կարևոր է, նաև կողմերի անբացահայտ նպատակների ու վախերի դետեկտման համար:

Այս իմաստով շատ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Թրամփը Եվրոպայի քաղաքական վերնախավին չհրավիրեց իր ինաուգուրացիային:

Մյուս կողմից էլ, մի շարք ակնհայտ նկատառումներով, Թրամփին ձեռնտու չէ Չինաստանի մասնակցությունը այդ բանակցություններին:

Չինաստանն ինքն էլ, Արևմուտքի հետ տնտեսական սերտ կապերի պատճառով, չի կարող շատ բացահայտ աջակցել Ռուսաստանին:

Ռուսաստանն էլ, Չինաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենալով, դեմ չի Հնդկաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալուն, ընդհուպ մինչև ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունը:

Մի խոսքով, լուրջ կողմերից ամեն մեկը մյուս լուրջերի հետ միաժամանակյա շախմատային խաղի մեջ է, իսկ կան նաև այնպիսիները, որոնք միայն շախմատային խաղի իմիտացիա են անում:

Բայց կան նաև բազմաթիվ ուրիշները, որոնք պարզապես շախմատ խաղալ չգիտեն:

Կապրեք, կտեսնենք:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ